• Fri. Apr 23rd, 2021

Ցուցարարները մտել են Կառավարության երրորդ մասնաշենք

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամները մուտք գործեցին Կառավարության երրորդ մասնաշենք:

Նրանք նախարարության աշխատակիցներին կոչ արեցին չմասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին:

«Հարգելի նախարարությունների աշխատակիցներ, մենք այսօր եկել ենք ձեզ տեղեկացնելու, հատկապես պետական աթոռները զավթած նախարարներին, որ այսօր, երբ մեր երկիրը շատ կարևոր և դժվար փուլում է գտնվում, նախարարները չզբաղվեն վարչական ռեսուրսը օգտագործելով դավաճան Նիկոլ Փաշինյանի այսօրվա հավաքը լցնելու հետ կապված: Մենք այսօր չենք եկել շենք գրավելու, մենք այսօր չենք եկել ձեր պես իշխանական աթոռները զավթելու, մենք եկել ենք ձեզ բոլորիդ տեղեկացնելու, որ զբաղվեք ձեր գործով, քանի դեռ զավթված է այս աթոռները»:

Դաշնակցականները չանցան ոստիկանական անցակետից այն կողմ և ակցիան իրականացրին շենքի նախասրահում:

Ակցիան մոտավորապես 10 րոպե տևեց, ինչից հետո ցուցարարները լքեցին շենքը: