• Fri. Apr 23rd, 2021

2 տարվա դադարից հետո «Պատանի երկրապահ» ակումբը վերսկսում է մարզումները. Տեսանյութ

Երկու տարվա դադարից հետո «Պատանի երկրապահ» ակումբը վերսկսում է իր մարզումները բոլորովին նոր ֆորմատով եւ առավել հագեցած ուսումնական ծրագրով:

Այս մասին հայտնում են Երկրապահ կամավորականների միության ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ պատանի երկրապահները այսուհետ կկրեն նոր համազգեստ:

Ակումբի շարքերը համալրելու համար անհրաժեշտ է դիմել տարածքային բաժանմունք, որտեղ ծնողների դիմումի հիման վրա եւ անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում ընթացք կտրվի դիմումին:

Մանրամասները՝ տեսանյութում.