• Fri. Apr 23rd, 2021

Դուք դուրս եք եկել ձեր լիազորություններից, դրա համար պատասխանատվության եք կանչվելու

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը այսօր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության ընթացքում անդրադարձավ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 15-ի հայտարարությանը։

«Այդ մարտակոչը ոչ միայն դատավորներին էր ուղղված, այլ քաղաքական դաշտի այն հատվածին, որոնք, ըստ էության, ձեր հանձնարարությամբ և ձեր խոսքով, այդ մարտակոչով ուղղակի պաշտպանության տակ վերցվեցին դատական համակարգի կողմից, և դրանից հետո մենք տեսանք, որ քաղաքական այդ հատվածի դերակատարները ավելի ու ավելի անպատկառ և ահաբեկչական հայտարարություններով սկսեցին հանդես գալ, որովհետև ձեր այդ մարտակոչը ուղիղ պաշտպանության տակ էր առնում այդպիսի գործողությունները»,- ասաց պատգամավորը։

Բաբաջանյանը Վարդազարյանին կոչ արեց խոստովանել, որ քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել: «Դուք ինչ գործ ունեք հասարակության կրքերի հետ, դուք ձեր գործով պետք է զբաղվեք: Հետևաբար խնդրում եմ, որ այդ խիզախությունը ունենաք և ասեք, որ դուրս եք եկել ձեր լիազորություններից և քաղաքական հայտարարությամբ եք հանդես եկել և դուք դրա համար անպայման պատասխանատվության եք կանչվելու»:

Վարդազարյանն էլ ասաց, որ կանխատեսել էր Բաբաջանյանի այս հարցը: «Իմ կոչը քաղաքական չի եղել, դա զսպման կոչ է եղել դատավորներին, և քաղաքական դրդապատճառ նույնպես իմ կոչը չի ունեցել: Իսկ այն, ինչպես դուք եք մեկնաբանում իմ կոչը, ապա դուք ինձնից լավ գիտեք և՛ դատախազության, և՛ հատուկ քննչական ծառայության տեղը, և եթե գտնում եք, որ իմ արարքում կա հանցակազմ, ապա ես չէ, որ պետք է բացատրեմ»:

Անկախ պատգամավորն էլ ասաց, որ գիտի և՛ դատախազության, և՛ Հատուկ քննչական ծառայության տեղերը: «Միևնույն ժամանակ, գիտեմ նաև, որ դատական համակարգը այնպիսի իրավիճակի եք բերել-հանգեցրել ձեր աշխատանքի ընթացքում և դատական համակարգի հանդեպ վստահությունը բարձրացնելու փոխարեն այնպես եք հեղինակազրկել ձեր աշխատանքով, ձեր անմիջական դերակատարմամբ, որ ընդհանրապես կարծում եմ՝ ո՛չ դատախազությունը, ո՛չ քննիչները այլևս ձեր պատճառով, դատական համակարգի ողբերգական վիճակի պատճառով չեն ցանկանում գործ քննել, որովհետև դատարաններում այդ գործերը ուղղակի փլվում են: Ինչպես նախկինում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էին հանձնարարում այս կամ այն գործի ելքը դատարանում, հիմա էլ նույն դերակատարների, Բաղրամյան փողոցում հավաքված ձեր անմիջական շրջապատի, Ռոբերտ Քոչարյանի նազիր-վեզիրների հրահանգներով քաղաքական այդ գործերը նույն ճակատագրին են արժանանում արդեն ձեր մասնակցությամբ ու ներգրավմամբ»:

Վարդազարյանը կրկնեց, որ կոչը քաղաքական չի եղել՝ հավելելով, որ չի արձագանքի Բաբաջանյանի վիրավորական արտահայտություններին:

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը կոչով դիմել էր դատավորներին: «Հայրենիքին նվիրումը և մեր առաքելությանը հավատարիմ մնալը ապացուցվելու է այս օրերին, և մենք ենք պատասխանելու այն հարցին, թե ունենք արդյոք անկախ դատական իշխանություն մեր երկրում, թե ոչ: Դատավորի բարձր արժանապատվությունը և պատիվը զուտ բառե՞ր են, թե՞ մեր գործունեության հիմնաքարը: Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու է շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վն