• Fri. Apr 23rd, 2021

Մահվան ելքով վրաերթ Երևանում. մահացածը «Գալաքսի» ընկերությունների ծրագրերից մեկի ղեկավարն է

Մարտի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20- սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա  Տիգրան Բոշյանը իր վարած Mercedes Տ400  մակնիշի 11 ՍՍ 071 համարանիշի  ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի:

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի  1-03 շտապօգնություն և օգնել էր բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Բոշյանի կողմից Բաղրամյան պողոտայում վրաերթի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ու  այնտեղ մահացած հետիոտնի ինքնությունը։

Մահացածը Երևանի բնակիչ՝ 35-ամյա Սոսի Խանիկյանն էր, Տ. Բոշյանն էլ աշխատոմ էր Երևանում հայտնի «Ռիո Մոլ»-ում՝ որպես տնօրեն: