• Fri. Apr 23rd, 2021

Նավալնիի պատճառով Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները կվերաբերեն ռուսաստանցի 10 պաշտոնյաների

Byhttp://Mitk.am

Mar 2, 2021 ,

Ամերիկյան վարչակազմի խոսնակը Bloomberg-ին ասել է, որ Վաշինգտոնը որոշում է կայացրել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին՝ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով:

«Պատժամիջոցները կարող են ազդել ռուսաստանցի 10 պաշտոնյաների վրա», – ասել է վարչակազմի պաշտոնյան:

Այսպիսով, ԱՄՆ պատժամիջոցները համեմատելի կլինեն ԵՄ պատժամիջոցների հետ: Ավելի վաղ ԵՄ 27 երկրներ համաձայնության էին եկել Նավալնիի ձերբակալման և դատապարտման մեջ ներգրավված ռուս պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների հարցում: