• Fri. Apr 23rd, 2021

Փրկարար ծառայությունում Վրեժ Գաբրիելյանին փոխարինեց Արմեն Գասպարյանը

Վարչապետի որոշմամբ՝ Արմեն Գասպարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն։ Այս մասին հայտնում է e-gov.am-ը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Գասպարյանին նշանակել Փրկարար ծառայության տնօրեն»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Նշենք, որ գնդապետ Արմեն Գասպարյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետն է, որը  նոյեմբերի 9-ին ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով ազատվել էր պաշտոնից։

Վրեժ Գաբրիելյանը Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Գաբրիելյանը կանցնի պրոֆեսորադասախոսական աշխատանքի եւ կաշխատի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում»,- նշեցին ԱԻՆ-ից: