• Thu. Apr 22nd, 2021

Կարող են իրավիճակները բերել նրան, որ մեզ պետք լինի շատ ավելի կտրուկ գործողություններ

«Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցներն առաջիկա օրերին կայցելեն մարզեր, իսկ հաջորդ մեծ հանրահավաքը շաբաթ օրը  կանցկացվի Երևանում: Այս մասին հանրահավաքի ավարտին հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

«Մենք այս 2-3 օրը շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր, պետք է կարողանանք հասցնել մեր ձայնը մարզերին: Այնտեղ միայն Հ1-ն են լսում, այնտեղ չի հասնում ոչ armnews-ը, ոչ մյուս հեռուստաալիքները: Շարժման մասնակիցները կգնան շրջաններ, և պարզված կլինի արդեն իրավիճակը: Շաբաթ օրը, մեծ, հսկայական հանրահավաք կանենք, որտեղ ցույց կտանք, որ ամբողջ ժողովուրն է մասնակցում դրան, և նորից կշարունակենք գնալ առաջ:

Կարող են իրավիճակները բերել նրան, որ մեզ պետք լինի շատ ավելի կտրուկ գործողություններ,- ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն:

«Այս ժողովրդի մեջ մի 5000 երիտասարդ կա, հիասթափվում են, ասում են՝ եկեք գնանք, ջարդենք, էս շենքը, էն շենքը վերցնենք. սպասեք, ձեր կարիքը կարող է գա: Բայց լավ կլինի, որ ձր կարիքը չգա և ինքն իրենամեն ինչ անենք»,- ասաց Մանուկյանը: