• Thu. Apr 22nd, 2021

Շահավետ համագործակցություն. Ինչ են առաջարկում ադրբեջանցիները արցախահայերին

Byhttp://Mitk.am

Mar 3, 2021

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանցիները փորձում են ամեն ինչ անել, որ Արցախի բնակչությունը զգա ադրբեջանցիների հետ խաղաղ գոյակցության շահավետությունը:

Ըստ մեր աղբյուրների՝ ադրբեջանցիները արցախահայությանը ներքաշում են տարբեր առևտրային և տնտեսական գործարքների մեջ, որի շնորհիվ նրանք կկարողանան եկամուտ ստանալ և մտածել, որ համագործակցությունը երկուստեք շահավետ է՝ դրանով չեզոքացնելով թշնամությունը:

Մասնավորապես՝ ադրբեջանցիները հայերին էժան բենզին են առաջարկում՝ մեկ լիտրը 150 դրամով, որը երկուսուկես անգամ ցածր է հայկական գներից»: