• Fri. Apr 23rd, 2021

Օնիկ Գասպարյանը թող պատմի՝ Մարտի 1-ից առաջ ինչու է Խաչատուրովի հետ գնացել Եղեգնաձոր

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանի հետ, խոսել են Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի ազատման որոշման շուրջ։ Այնուհետև Գլխավոր շտաբից հայտարարություն է տարածվել, որ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը շարունակում է իր ծառայությունը հայրենիքին ու ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը։

Օնիկ Գասպարյանն ի՞նչ կապ ունի Մարտի 1-ի գործի առնչությամբ՝ հարցին փաստաբան Սեդա Սաֆարյանը պատասխանեց․ «Եթե ուզում ենք պարզել, թե ինչու այս օրերին ըմբոստացավ Օնիկ Գասպարյանը, ապա պետք է պարզենք, թե որտեղ էր նա գտնվում 2008 թվականին և ինչ գործունեությամբ էր զբաղվում։ Չեմ ուզում Օնիկ Գասպարյանի անձի բնութագիրը մի կողմ դնել, որովհետև գիտեմ, որ նա շատ լավ զինվորական է եղել, և շատ ցավում եմ, որ հայրենիքի համար շատ բան արած՝ պատերազմին մասնակցած ու հաշմանդամություն ստացած և Զինված ուժերում ծանրակշիռ դեր ունեցած զինվորականին կարողացան դրդել, որպեսզի նա խախտի օրենքը։

Օնիկ Գասպարյանը 2008 թվականին ևս ծառայություն է մատուցել Ռոբերտ Քոչարյանի վարչակազմին։ Այդ ծառայությունը դրսևորվել է նրանով, որ քրեական գործով առկա են ցուցմունքներ, հարցաքննվել է նաև ինքը՝ Օնիկ Գասպարյանը։ Այն անձինք, որոնք այսօր հայտարարություն են արել ու գտել են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վարչապետի պաշտոնից հեռանա, պատերազմի տխուր ավարտից հետո պետք է հավաքվեին ու միասին հեռանային»։