• Thu. Apr 22nd, 2021

Արցախում ծնվածների անձնագրերում կնշվի ծննդավայրի անունը՝ պետության փոխարեն

Byhttp://Mitk.am

Mar 4, 2021

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում:

Այն դեպքերում, երբ քաղաքացին ծնվել է ՀՀ կողմից չճանաչված պետությունում կամ միջազգայնորեն վիճարկելի տարածքում, քաղաքացու անձնագրում ծննդավայրի մասում պետության փոխարեն կնշվի նրա ծննդավայրի՝ գյուղի, քաղաքի անունը:

Բնականաբար, սա արվում է ՀՀ քաղաքացու անձնագիր ստացող այն անձանց համար, ովքեր ծնվել են Արցախի Հանրապետությունում»: