• Thu. Apr 22nd, 2021

Դատարաններն բոլորին ազատ արձակեց, հանցագործները ազատության մեջ են

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ էին երեկ՝ մարտի 3-ին, կառավարության հետ հարցուպատասխանից առաջ ԱԺ բերել դիպուկահարների, ոստիկանական մեծաթիվ ուժեր, հարցին դա Բաղրամյանում հավաքված ժողովրդի դեմ էր ուղղված, պատսախանեց.

«Ժողովուրդը, ամբողջ ժողովուրդն իր նշանառության տա՞կ էր, այդ ամենը հնարավոր ու պոտենցիալ հանցագործների համար էր: Դրանք անվտանգության միջոցներ էին, դուք պատկերացում չունեք ընդհանրապես  ժողովրդավարությունից»:

Հայկ Գևորգյանն ընդգծեց՝լրագրողները չեն հիշում, թե ինչ է տեղի ունեցել մի քանի ամիս առաջ. «Չե՞ք հիշում, թե ինչ տեղի ունեցավ մի խումբ հանցագործների կողմից, ձեր դատարաններն բոլորին ազատ արձակեց, ու այդ հանցագործները հիմա ազատության մեջ են: Մահափորձ կատարած անձինք հիմա որտե՞ղ են, ազատության մեջ են, ազատ պտտվում են փողոցներում»: