• Thu. Apr 22nd, 2021

ԵԱՏՄ-ում առավել շատ թանկացած ապրանքներն են շաքարավազը, կարտոֆիլը և արևածաղկի ձեթը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի օգնական Իյա Մալկինան անդրադարձել է ԵԱՏՄ տարածքում համաճարակով պայմանավորված տնտեսական մակարդակին։

Իյա Մալկինան նշել է, որ 2021թ. հունվարին առավել շատ թանկացել է շաքարավազը, կարտոֆիլը և արևածաղկի ձեթը:

Շաքարավազը 2020թ. հունվարի համեմատ թանկացել է 56,9%-ով, կարտոֆիլը՝ 33,5%-ով, իսկ արևածաղկի ձեթը՝ 29,5%-ով:

Ալկոհոլի, կաթի և աղի գներում էական փոփոխություն չի եղել, աճը կազմել է համապատասխանաբար 3,8%, 4% և 4,2%։

ԵՏՀ նախագահի օգնականը նշել է, որ Հայաստանում լրջորեն թանկացել են կարտոֆիլն ու թարմ բանջարեղենը: Աճը կազմել է համապատասխանաբար 12,2% և 30,1%: