• Fri. Apr 23rd, 2021

Քոչարյանը «Հայրենիքի փրկության շարժումը» գլխավորելու մասին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի դիտարկում «Հայրենիքի փրկության շարժման» ձեւաչափի վերանայման հնարավորությունը: Այս մասին նա ասել է ռուսական ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսինպատասխանելով հարցին պատրաստվո՞ւմ է արդյոք ղեկավարել այդ շարժումը, հայտնում է «Sputnik-Արմենիա»-ն:

Քոչարյանը նշել է, որ իսկապես սատարել է շարժմանը, որին հաջողվել է համախմբել իր շուրջ հայ հասարակության զգալի հատվածին: Նրա խոսքով` ներկայիս առաջնորդ Վազգեն Մանուկյանը արժանի, փորձառու քաղաքական գործիչ է: Քոչարյանը հիշեցրել է, որ շարժման խնդիրը կառավարության հրաժարականը եւ մեկ տարի անց արտահերթ ընտրությունների անցկացումն է:

Մանուկյանը այդ ընտրություններին չի մասնակցի: Այդ իմաստով, Քոչարյանի կարծիքով, Հայաստանում քաղաքական գործիչներն այդքան էլ շատ չեն, ովքեր պատրաստ են այդպիսի լուրջ պատասխանատվություն ստանձնել:

Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Արմեն Սարգսյանը պետք է հանգուցալուծի ԳՇ–ի շուրջ ստեղծված իրավիճակը։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի` կառավարության հրաժարականի պահանջը ահազանգ էր այն մասին, որ իշխանությունը խոչընդոտում է բանակի ամրապնդմանն ու վերականգնմանը։ Նման կարծիք է հայտնել Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հարձակումները բանակի, գեներալների վրա երեք տարվա ընթացքում հաջորդում էին միմյանց, կրկնվում պարբերաբար։ Սա, ըստ Քոչարյանի, պատերազմում պարտության պատճառներից մեկն է։

Նրա խոսքով` ՀՀ Սահմանադրությունը նախագահ Արմեն Սարգսյանին գործողությունների երեք տարբերակ է առաջարկում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հեռացման հարցով։

Առաջին տարբերակն այն է, որ նախագահը համաձայնվում է Փաշինյանի առաջարկին և ստորագրում այն, իսկ երկրորդընախագահը չի ստորագրում հրամանագիրը, բայց այն ուժի մեջ է մտնում, երրորդըիրավական դաշտում է փորձում լուծում գտնել։

«Ստացվում է, որ առաջին երկու տարբերակի դեպքում էլ նախագահը համաձայնվում է վարչապետի որոշման հետ»,-նկատեց Քոչարյանը։