• Fri. Apr 23rd, 2021

Անդրանիկ Քոչարյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին

Հաջորդ քառօրյային ես հանդես կգամ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերլուծության վերաբերյալ ելույթով: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմն Ապրիլյան պատերազմի շարունակությունն էր՝ շատ ավելի մեծ մասշտաբով և լավ կլիներ, որ զեկույցը 44-օրյա պատերազմից առաջ Գլխավոր շտաբում ենթարկվեր փորձաքննության.

«Առաջին հերթին մեր զինվորական ղեկավարությունը պետք է նախաձեռնի այս պատերազմի հետևանքների ուսումնասիրությունը, որպեսզի մենք այդ ուղենիշը փորձագիտական և ռազմական հստակ ձևակերպումներով ունենանք, որովհետև մենք կանգած ենք լայնածավալ փոփոխությունների շեմին, և դա օր առաջ պետք է դառնա իրականություն, որովհետև մենք ունենք առնվազն 5 տարվա հրադադար»,- ասաց պատգամավորը: