• Fri. Apr 23rd, 2021

Եթե ԲՀԿ-ն մերժի վարչապետի առաջարկը, ԼՀԿ-ն այլ ճանապարհ կգտնի

Երկրում քաղաքական ճգնաժամը ավելի է խորացել, այդ ճգնաժամին գումարվել է Զինված ուժերում ստեղծված ճգնաժամը: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ընգծելով, որ ԼՀԿ-ն շարունակելու է փնտրել ճանապարհներ երկիրն այս վիճակից հանելու համար;

Մարուքյանն ակնկալում է որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ իրենց առաջարկին կմինան նաև այլ ուժեր.

«Առանց մեզ որևէ մեկը չի կարող համաձայնության գալ և գնալ արտահերթ ընտրության, մենք էլ չենք կարող առանց մյուսների դա անել, հետևաբար, տրամաբանական է, որ սա մի գործընթաց է, որտեղ պետք են փոխզիջումներ բոլոր կողմերից»,-ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցում նկատեց, որ իշխող խմբակցության պատգամավորները չեն դատապարտել Նիկոլ Փաշինյանի՝ «վնգստացող դատավորների» վերաբերյալ հայտարարությունը:

Նրա խոսքով՝ չեն դատապարտել և իրենց հայտարարությունը ԲԴԽ նախագահը շրջել է իրենց դեմ, հղում է արել վարչապետի հայտարարությանը:

«Մի արեք տենց հայտարարություններ, հղում չեն անի ձեր հայտարարությանը: Հարցն այն է, որ եթե իրենց ղեկավարն է արել՝ նորմալ է, բայց որ ԲԴԽ նախագահը դա ինչ-որ այլ նյուանսով ա արել՝ տադապարտելի է», – նշեց պատգամավորը:

Եթե գործադիր իշխանությունը կամ քաղաքական մեծամասնությունը քննադատում է դատական իշխանությանը, ուրեմն՝ դատական իշխանությունը լավ է աշխատել,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա ընդգծեց, որ դա ամբողջ աշխարհում տարածված հետաքրքիր ինդիկատոր է:

Պատգամավորի խոսքով՝ իմքայլականներն իրենց պահվածքով ուղերձ տվեցին միջազգային կառույցներին, որ այդ դատական իշխանությունը լավ է աշխատում: