• Fri. Apr 23rd, 2021

Եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, պարտություն չէր լինելու

Byhttp://Mitk.am

Mar 5, 2021

Եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, պատերազմն արդեն վաղուց ավարտված էր, այս հարցերը լրիվ լուծված էր, մեր բանակն ավելի հզոր և ուժեղ էր լինելու, պարտություն երբեք չէր լինելու: Այս մասին Եռաբլուր պանթեոնում նշեց պաշտպանության նախկին նախարար Գագիկ Մելքոնյանը:

«Վազգեն Սարգսյանի մահով ոչ միայն բանակին վնաս հասավ, այլ մեր ժողովրդին, մեր երկրին, մեր պետությանը: Այսօր մեր բանակը պետք է միասնական լինի: Այսօր մենք տեսնում ենք, որ բանակը քիթը կոխում է քաղաքականության մեջ, ինչը շատ վատ է բանակի համար: Դա ևս մի վերք է առաջացնում բանակին: Մենք պետք է կարողանանք բոլորս միասին սատար կանգնել բանակին, կառուցվածքային փոփոխություններով, արդիականացնելբանակը: Պետք է կարողանանք մեր մեջքն ուղղել»,-ասաց Մելքոնյանը:

Եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, մենք շատ լավ կլինեինք, ես Վազգեն Սարգսյանի մարտական ընկերն եմ եղել, առաջին անգամ դիրքեր բարձրացել եմ իր հետ, ես իրեն հարգել եմ, ազնիվ մարդ է եղել. ինքը եթե լիներ, մենք էս օրին չէիք լինի: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում նշեց ՀԱԲ անդամ Սամվել Գալստյանը:

Անդրադառնալով ԶՈՒ գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաների հայտարարությանը, նա ասաց. «Ես իրենց ոչ մի բանին չեմ խառնվում: Ես միայն զինվորի կողքին եմ, իմ ժողովրդի կողքին եմ մինչև մահ ու գերեզման»:

Հարցին, թե ինչու պարտվեցինք, Սամվել Գալստյանն ասաց. «Մենք ծախված էինք ներսում: Եթե մենք թասիբ ունենայինք, էս օրը չէինք ընկնի: Ներքին դավաճաններ կային»: