• Thu. Apr 22nd, 2021

ՀՀ նախագահն իրավունք ուներ ազատել ԶՈՒ ԳՇ նախկին պետերին, իսկ Օնիկ Գասպարյանին իրավունք չունի՞

Byhttp://Mitk.am

Mar 5, 2021
Որոշ անձանց վերլուծություններն ու դարակազմիկ դատողությունները Զինված ուժերի գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մարդկայնորեն հիասթափեցնող են։
🇦🇲Այսինքն ի՞նչ է ստացվում․ նույն վարչապետի միջնորդությամբ 2018թ․ մայիսի 24-ին և 2020թ․ հունիսի 8-ին նո՛ւյն նախագահի հրամանագրով, նո՛ւյն սահմանադրության գոյության պայմաններում, նո՛ւյն սահմանադրության 155-րդ հոդվածին հղում տալով Հանրապետության նախագահն իրավունք ուներ ազատել ԶՈՒ ԳՇ պետեր Մովսես Հակոբյանն ու Արտակ Դավթյանին, իսկ Օնիկ Գասպարյանին իրավունք չունի՞։
🇦🇲Եթե Դուք այդքան օբյեկտիվ ու անաչառ էիք, այն ժամանակ աղմուկ բարձրացնեիք, որ երկրի վարչապետն ու նախագահը ԶՈՒ ԳՇ պետին ազատելու միջնորդություն ներկայացնելու և ազատելու իրավասություն չունեն։
🇦🇲Լա՛վ, կարելի է հասկանալ քաղաքական համակրանքն ու շահը, քաղաքական կոնյուկտուրան, բայց տարրական հարգանք չդրսևորել հանրության նկատմամբ և ՛՛ամենագետի՛՛ տպավորություն ստեղծելու միջոցով բացահայտ հիմարի տեղ դնել հանրությանը, ինձ համար մարդկայնորեն հասկանալի չէ։
🇦🇲Անկախ նրանից՝ ով կլինի երկրի նախագահն ու վարչապետը, անկախ նրանից, թե մենք ինչ վերաբերմունք ունենք նրանց նկատմամբ, անկախ նրանից, թե ինչ կարծիք ունենք այս սահմանադրության նկատմամբ, չի՛ կարելի այս աստիճան թքել սահմանադրության ու օրենքների վրա և կամայականորեն մեկնաբանել այն։
🇦🇲Անձամբ ինքս կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն այս օրերին ինքը պետք է արդեն գնացած լիներ գլխավոր շտաբ, հանդիպած լիներ մեր գեներալների հետ և ամեն ինչ արած լիներ՝ այս իրավիճակը հաղթահարելու համար, քանի որ այդ գեներալներից շատերը պետք են մեր բանակին ու պետությանը։
🇦🇲Երբեմն ամենասուր հարցերը կարելի է լուծել մարդկային հանգիստ քննարկումների պայմաններում, առավել ևս, երբ հարցը վերաբերում է հայրենիքի անվտանգությանն ու բանակին։
Նորայր Նորիկյան; Ֆեյսբուք