• Fri. Apr 23rd, 2021

Շատ գործոններ, որոնք ազդում են կողմերի դիրքորոշման վրա. Գրիգորյանը՝ Փաշինյան-Մարուքյան հանդիպման մասին

Byhttp://Mitk.am

Mar 5, 2021

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի երեկվա հանդիպմանը: Նա ընդգծեց, որ խնդիրը բարդ է, ուստի արդարացի չէր ակնկալելը, որ մի հանդիպմամբ կարելի է վերջնական պայմանավորվածության գալ:

«Մենք չունենք մի իրավիճակ, որ պետք է պայմամանավորվենք, վերջ, չպայմամավորվեցինք, ուրեմն ունենք փակուղային իրավիճակ է: Ակնկալելը, որ մի հանդիպմամբ միանգամից բոլոր լուծումները և հեռանկարները պարզ կլինեն, չեմ կարծում եմ, որ արդարացի էր: Որովհետև հարցը բարդ է, կան շատ գործոններ, որոնք ազդում են նաև կողմերի դիրքորոշման վրա: Խոսքը բացասական գործոնների մասին չէ, օբյեկտիվ գործոններ են: Ոոստի մենք պետք է աշխատանք տանենք և պատրաստ լինենք, բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի այս կոնսուլատացիաների արդյունքում գանք հանգուցալուծման, որը բխում է բոլորիս շահերից և առաջին հերթին մեր ժողովրդի և պետության  շահերից»: