• Fri. Apr 23rd, 2021

Ռուբեն Վարդազարյանը խախտել է անաչառությունը. նա հետ չի կանգնում քաղաքականություն ներխուժելու իր վարքից

Անգամ եթե վարչապետը նման բան է ասել, բացարձակապես պարտադիր չէ, որ ԲԴԽ նախագահն այդ խոսքերը կրկնի և դրանով լեգիտիմացնի այդ կատեգորիան։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով «վնգստացող դատավորների» վերաբերյալ վարչապետի արտահայտությանը։

Դիտարկմանը, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում ՝ իշխող խմբակցությունը ինչ ցանել, այն էլ հնձել է՝ հաշվի առնելով, որ պատգամավորները չեն դատապարտել «վնգստացող դատավորների» վերաբերյալ վարչապետի հայտարարությունը, իսկ ԲԴԽ նախագահն էլ նույն այդ արտահայտությունն իրենց դեմ է օգտագործել, Սուրեն Գրիգորյանը նշեց՝ Էդմոն Մարուքյանը լավ է պատկերացնում պաշտոնների տարբերությունները, այդ դեպքում ինչու՞ այս դեպքում տարբերություն չի տեսնում վարչապետի և ԲԴԽ նախագահի հայտարարությունների միջև։

«Այդ հայտարարությունը խնդրահարույց է այն տեսանկյունից, որ քաղաքական զսպվածության արգելքն է խախտում։ Եթե այդ հայտարարությունը չարվեր, ի՞նչ է դատավորները չգիտեի՞ն, որ պետք է բացառապես ղեկավարվեն Սահմանադրությամբ և օրենքներով»,-ասաց Սուրեն Գրիգորյանը։

«Իմ քայլ»-ի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ նկատեց՝ Ռուբեն Վարդազարյանն այդ արտահայտությունն առաջին անգամ նոյեմբերին արված հայտարարության մեջ չէ, որ կիրառել է․ «Նա իր այլ հանրային խոսքում ևս հնչեցրել է դա։ ԱԺ-ում էլ է խոսել այդ մասին ու ասել, որ կան նման դատավորներ, և ինքը գիտի նրանց անունները»,-նշեց Արուսյակ Ջուլհակյանը։