• Fri. Apr 23rd, 2021

Հազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին

Հազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին: Սովորաբար նա զանգահարում է ԱԳ նախարարին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը։

«ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Իսկ վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը ակտիվ հեռախոսազրույցներ են ունեցել Սաուդյան Արաբիայի,Գվատեմալայի, Կոնգոյի, Քենիայի և շուրջ հարյուր այլ պետությունների առաջնորդների հետ:

Ի դեպ հազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին: Սովորաբար նա զանգահարում է ԱԳ նախարարին:Մեր ԱԳ նախարարի վերջին զրույցը ամերիկացի պաշտոնյաի հետ եղել է պետքարտուղարի տեղակալի՝ Սթիվեն Բիգենի հետ:

Ես սա անվանում եմ դասական “leveling down”»- գրել է միջազգայնագետը: