• Fri. Apr 23rd, 2021

Տնտեսությունն աշխուժանում է. Ինչ ակնհայտ նշաններ կան

Byhttp://Mitk.am

Mar 6, 2021

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած տնտեսական ցուցանիշների անկմանը, որոշ գործարարներ պնդում են, որ տնտեսությունը ակտիվացման ակնհայտ նշաններ է ցույց տալիս:

Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող մեր զրուցակիցները պնդում են, որ նախորդ տարվա համեմատ էականորեն բարձրացել են բեռնատարներով ապրանքներ տեղափոխելու գները: Սա հիմնականում բացատրվում է ապրանքաշրջանառության ծավալների ավելացմամբ, որը հանգեցրել է բեռնատարների ծառայությունների նկատմամբ պահանջարկի մեծացման, հետևաբար և գների բարձրացման»: