• Fri. Apr 23rd, 2021

Հայաստանում. Երբ հրթիռները չեն պայթում, բայց վնաս են պատճառում. Frankfurter Rundschau (Գերմանիա)

Այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Լեռնային Ղարաբաղի ու «Իսկանդերի» մասին, Հայաստանում քաղաքական ճգնաժամ սկսվեց: Կառավարության և զինվորականության միջև պառակտում առաջացավ:

Ինչպես Frankfurter Rundschau օրաթերթի մասնագետը բացատրեց, հայ զինվորականներն իրենց համարում են հերոսներ ու հաղթողներ, իսկ Ադրբեջանից կրած պարտության անհարկի հիշեցումները մեծ դժգոհություն են առաջացնում:

– Հայաստանի կառավարությունը ճնշման տակ է գտնվում

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, զինվորականության և ընդդիմության միջև տարաձայնություններ են.

– Հակամարտությունը Հայաստանում, ի թիվս այլ բաների, կապված է Լեռնային Ղարաբաղում պատերազմի արդյունքի հետ

 Ներքաղաքական առաջնագիծը խոտոր է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ Գլխավոր շտաբի, նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդդեմ վարչապետի, Անվտանգության խորհուրդը՝ ընդդեմ նախագահի և Գլխավոր շտաբի: Փաշինյանը խոսում է ռազմական հեղաշրջման փորձի մասին: Միևնույն ժամանակ, ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ թուրքական բանակի հատուկ ստորաբաժանում է ներթափանցել երկիր՝ վերացնելու Հայաստանի գլխավոր գեներալներին: Անվտանգության ծառայությունը դա հերքում է:

Դրանից քիչ առաջ Փաշինյանը աշխատանքից ազատեց Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Բայց նախագահը հրաժարվեց ստորագրել համապատասխան հրամանը: Ընդդիմությունը սատարում է նախագահին, իսկ Ազգային անվտանգության խորհուրդը պահանջում է, որ նա ստորագրի հրամանը, իսկ Փաշինյանի «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունում մտածում են նախագահին իմպիչմենթ հայտարարելու մասին: Իր հերթին, Գլխավոր շտաբը անընդհատ պահանջում է Փաշինյանի հրաժարականը: Ըստ Գլխավոր շտաբի, Փաշինյանն ու իր կառավարությունն այլևս ի վիճակի չեն համարժեք որոշումներ կայացնել:

Քաղաքական ճգնաժամ Հայաստանում. Հակամարտությունը սկսվեց Լեռնային Ղարաբաղի մասին արված մեկ հայտարարությունից հետո

 Հակամարտությունը բռնկվեց անցած շաբաթ՝ կարճատև փոխհրաձգությունից հետո: Նախ, Փաշինյանը 1in.am հեռուստաալիքով հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հայկական էսքլավի համար Ադրբեջանին պարտված պատերազմի ժամանակ պայթել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի հրթիռների միայն 10%-ը: Այնուհետ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիգրան Խաչատրյանը «Yerevan Today» թերթին տված հարցազրույցում հեգնանքով որակեց այս հայտարարությունը մակերեսային ու անլուրջ: Ըստ նրա, դա պարզապես անհնար էր: Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը անմիջապես հեռացրեց նրան աշխատանքից, իսկ Գլխավոր շտաբը ոտքի կանգնեց

Այնուհետև հայ զինվորականներն ու ռուս փորձագետները միաբերան հայտարարեցին, որ Հայաստանը Ղարաբաղում ընդհանրապես չի օգտագործել «Իսկանդեր»: Այժմ, Փաշինյանի մամուլի քարտուղարը նույնպես ընդունեց, որ կառավարության ղեկավարը ապատեղեկացված էր այս հրթիռային համակարգի հետ կապված իրավիճակի մասին, և որ ռուսական զենքի համակարգերը լավագույններից են աշխարհում:

Հայաստանում անհամաձայնություն իշխանության, զինվորականության և նոր ընտրություններ պահանջող ընդդիմության միջև

Ըստ ամենայնի, Փաշինյանն այդպես չի  մտածում իր գեներալների մասին: Կովկասի հարցերով ռուս փորձագետ Աշդար Կուրտովը այսպես է մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունը «Frankfurter Rundschau» օրաթերթին տված հարցազրույցում. «Անհասկանալի էր՝ արդյո՞ք  Փաշինյանը ցանկանում էր մեղադրել զինվորականներին, որ նրանք չգիտեին ինչպես վարվել ռուսական զենքի համակարգերի հետ, թե որ նրանք սխալ բան էին գնել: Այնուամենայնիվ, նա կարծում է, որ իրենք՝ զինվորականներն են մեղավոր»:

Կուրտովի խոսքով՝ Ադրբեջանից կրած ռազմական պարտությունից հետո հայկական բանակի շարքերում մեծ դժգոհություն է տիրում: «Լեռնային Ղարաբաղի առաջին հաղթական պատերազմից հետո նրանց ներշնչել էին, որ  հերոսներ և հաղթողներ են», – բացատրում է Կուրտովը: Ընդդիմությունը պահանջում է չեղարկել  շտաբի վերաբերյալ բոլոր կադրային որոշումները, որից հետո անցկացնել նոր ընտրություններ: Փաշինյանի կառավարական խմբակցությունը հայտնում է, որ իրենք պատրաստ են համաձայնության գալ նոր ընտրությունների շուրջ, բայց առանց որևէ նախապայմանի: Բանակցությունները շարունակվում են, երեկ Փաշինյանը հանդիպեց և զրուցեց Նախագահ Սարգսյանի հետ:

Լեռնային Ղարաբաղի պատերազմը քաղաքական մեծ վնաս հասցրեց վարչապետին

 Անցյալ հինգշաբթի Փաշինյանն ինքը չբացառեց Հայաստանում նոր ընտրությունների անցկացումը, սակայն հետո հայտարարեց, որ իր կողմնակիցները թույլ չեն տա: Վարչապետը իրեն չի զգում երկրի ինքնիշխան ղեկավար, բայց Հայաստանի ժողովրդի մեծ մասը համակերպվել է նոյեմբերի դառը զինադադարի հետ: Փաշինյանի կողմնակիցները դուրս եկան Երեանի փողոցներ, ինչպես ընդդիմությունը: Որոշ դիտորդներ վախենում էին բախումներից: Հոդվածի հրապարակման պահին հանրահավաքները դեռ շարունակվում էին: