• Fri. Apr 23rd, 2021

ՔՊ-ն ունի ստարտային առավելություն, քանի որ իրենց հակառակորդը վատն է

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները քաղաքական ուժերի, մասնավորապես խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ։ Ըստ ամենայնի՝ ընտրություններ կարող են լինել տարվա առաջին կեսին։ Ինչպիսի խորհրդարան հնարավոր կլինի կազմավորել։Արդյո՞ք հնարավոր կլինի համոզված ասել, որ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված կլինի այդ ընտրություններով։ Սա կարճաժամկե՞տ, թե՞ միջնաժամկետ հեռանկարի համար լուծում կարելի է համարել։

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը հասցնի քաղաքական կազմակերպություններին, քրեաօլիգարխիկ կազմակերպություններից դուրս գտնվող կուսակցություններին օրինական ճանապարհով, կառավարության, ԱԺ որոշումներով կարողանա դարձնել մրցունակ, անշուշտ, և՛ ինքը կշահի, իրենից հետո կթողնի արված գործ, և՛ ՀՀ-ն կշահի, որովհետև Հայաստանում առայժմ բացակայում է քաղաքական մրցակցությունը՝ քաղաքական կուսակցությունների տկարության պատճառով։

«Եթե Նիկոլ Փաշինյանը, պայմանականորեն ասած, հարյուր օրում հասցնի ձևավորել մրցակցային մթնոլորտ քաղաքական ուժերի համար, ուրեմն մենք կունենաք ազատ թափանցիկ ընտրություններ, որի արդյունքում կձևավորվի ԱԺ-ում քաղաքական հարթակ և Հանրապետություն  կշահի, իսկ եթե նա «ռակիրովկա» ռեժիմով աշխատի, այսինքն հետ վերադարձնի իշխանությունը քրեաօլիգարխիկ համակարգին՝ ստանալով իր փայը, որովհետև այս պայմաններում ոչ մրցակցային պայմաններում ՔՊ-ն ունի ստարտային առավելություն, քանի որ իրենց հակառակորդն իրենցից վատն է, ապա քաղաքացիները ստիպված են լինելու ընտրել շատ վատի և վատի միջև: Հասկանալի է, որ դա ժամանակավոր, սխալ, անհեռանկար և հանցավոր որոշում կլինի՝ կործանարար ՀՀ քաղաքական կյանքի համար»,- ասաց Ազատ Արշակյնը: