Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Նա կնշանակվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը լքում է իր պաշտոնը, եւ պարոն Արշակյանի փոխարեն նախարար կնշանակվի պարոն Չոբանյանը: Ես ուզում եմ պարոն Արշակյանին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Ըստ էության զրոյից նախարարություն է ստեղծվել, ձևավորվել: Դա բավական բարդ է, որ արվել է բավական լավ: Ես ուզում եմ պարոն Չոբանյանին հաջողություններ մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կարգավիճակում»,- հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: