• Fri. Apr 23rd, 2021

Բաքուն և Մոսկվան նախատեսել են այլ սցենար․ Հայկական բանակի դուրսբերումից հետո պետք է ստեղծվի անվտանգության կառույց

Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել և արձանագրել, որ «Ղարաբաղում իրավիճակը հանգիստ է, կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է»։

Պետերազմը ավարտվել է, սակայն ղարաբաղյան հակամարտությունը չի ավարտվել, և դրա մասին խոսում է ոչ միայն հայկական կողմը, այլև միջազգային հանրությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։ Սակայն Երևանի պահվածքը Պուտինին և Ալիևին թույլ է տալիս այլևս չծանրաբեռնել իրենց նոյեմբերի 9-ի եռակողմ ձեւաչափով։ Այն վաղուց արդեն վերափոխվել է Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ձևաչափի Աղդամի կենտրոնով։

«Պատերազմը ցույց տվեց, որ այս իրավիճակում, երբ աշխարհը զբաղված է համաճարակի և այլ առանցքային հարցերով, սա ամենահարմար պահն է ավտորիտար ռեժիմների համար իրենց ագրեսիվ ձգտումներում», ասել է Այվազյանը։ Նրա խոսքով, այս թեման շոշափվել է նաև ԱՄՆ նոր պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից, ով հայտարարել էր ժողովրդավարության կորցրած դիրքերի վերականգնման անհրաժեշտության մասին։

Արդյոք Հայաստանը պատրաստակամություն է հայտնում հրաժարվել եռակողմ ձևաչափից, որտեղ Հայաստանն իրականում չկա, և վերակենդանացնել «բարձրագույն լիգան»՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Հայաստանը և Արցախը չպետք է սահմանափակվեն գումարային հարցերով և Արցախում տներ կառուցելով, չամրապնդելով հայկական իրավունքները։

Կունենա՞ Արցախը սեփական բանակ։  Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի խոսքով, այո, կունենա, և այդ բանակում ծառայելու իրավունք պետք է տալ Հայաստանի քաղաքացիներին։ Միևնույն ժամանակ, Բաքուն և Մոսկվան նախատեսել են այլ սցենար։ «Հայկական բանակի դուրսբերումից հետո պետք է ստեղծվի անվտանգության ժամանակավոր կառույց, որը բաղկացած կլինի երեք մասից՝ խաղաղապահներ, ադրբեջանական ոստիկանություն և հայկական կոմերցիոն ընկերություն», հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը։

Եթե մենք չենք ճանաչում Արցախը որպես Հայաստանի անբաժան մաս, դա նշանակում է, որ մենք պատրաստ ենք դառնալ հաշմանդամ, զրկվել մեր մարմնի մասից և այդ ժամանակ մենք չենք կարողանա ոտքի կանգնել առանց որևէ մեկի օգնության։ Դրանից պետք է սկսի նոր փուլը, կարծում է Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը։ Նա համարում է, որ ճիշտ կլիներ առաջիկա ընտրություններն անցկացնել նաև Արցախում, որպեսզի արցախցիները զգան իրենց որպես միասնական հայկական օրգանիզմի մի մաս։

Միայն այդպես կարելի հայտարարել սեփական իրավունքների մասին։