• Fri. Apr 23rd, 2021

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը բնականոն աշխատում է

Byhttp://Mitk.am

Apr 2, 2021

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբում իրավիճակը հանգուցալուծված է: Այս մասին ապրիլի 2-ին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Որևէ խնդիր չկա: Գլխավոր շտաբը բնականոն աշխատում է: Շատ լավ աշխատում եմ բոլորի հետ և կատարում ենք խնդիրներ, որոնք դրված են Գլխավոր շտաբի առջև»,-հավելեց Դավթյանը:

Անդրադառնալով վարչական դատարանի կողմից Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ իր պաշտոնանկության վիճարկման հայցադիմումի վերաբերյալ դատարանի որոշմանը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշեց, դատարանի որոշումը մեկնաբանելը  իրավաբանների գործն է, որոնք «յուրաքանչյուր տեսակետից մեկնաբանում են այդ որոշումը»: