• Fri. Apr 23rd, 2021

ՌԴ դեսպանը Բաքվում Իսկանդեր հրթիռների բեկորների ցուցադրման մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատասխանել է Բաքվում «Իսկանդերի» բեկորների «ցուցադրմանն» առնչվող լրագրողների հարցին:

Պատասխանելով հարցին, թե Մոսկվային չե՞ն անհանգստացնում ադրբեջանական մամուլում հնչած քողարկված մեղադրանքներն այն մասին, որ «Իսկանդերն» արձակվել է ռուսական ռազմաբազայի տարածքից, դեսպանը նշեց. «Գիտեք, մեղադրանքները կարող են տարբեր լինել: Վարժվել ենք, որ տարբեր քաղաքական շրջանակներ, տարբեր գործիչներ արտահայտում են այս կամ ենթադրությունը, այս կամ այն մեղադրանքը: Բայց ես կարծում եմ, որ կա պաշտոնական դիրքորոշում, որը բավականին հստակ է, եւ դեպի որը պետք է կողմնորոշվել»:

Հիշեցնենք, որ ռուսական կողմը հերքում է Իսկանդերի կիրառումը Ղարաբաղում:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ավանդական է համարում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումները: Ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում պատասխանելով ՀՀ նախագահի հետ պարբերաբար անցկացվող հանդիպումների նպատակի մասին հարցին՝ ՌԴ դեսպանն ասաց, որ հանդիպումների ընթացքում քննարկվում են երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային հարցեր: «Դա նորմալ, բնականոն շփում է»,- հավելեց դեսպանը:

Դեսպանը նաև անդրադարձավ հայ-ռուսական հարաբերությունները խորացնելու՝ ՀՀ նախագահ  Արմեն Սարգսյանի նախաձեռնությանը: Կոպիրկինը նշեց, որ ցանկացած նախաձեռնություն, որը նպաստում է  հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը, ողջունելի է:

Լեռնային Ղարաբաղի պարտերազմում գերի ընկածների փոխանակման աշխատանքը պետք է ավարտին հասցվի: Այս մասին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Գերիների փոխանակման աշխատանքը, բնականաբար, պետք է իր ավարտին հասնի։ Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին` աջակցելով, որ ի վերջո, կյանքի կոչվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը»,– նշեց ՌԴ դեսպան Կոպիրկինը։