• Thu. Apr 22nd, 2021

Արդյոք կարգավիճակի հարցը «լծակ է» Մոսկվայի համար

Ռուսաստանի պաշտպանության փոխնարար Բուլգակովը այցելել է Ղարաբաղ։ Սա ռուս բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Բորիս Ելցինի 1991 թվականին Ստեփանակերտ կատարած այցից ի վեր։

Այն ժամանակից ի վեր Ռուսաստանից, ինչպես նաև այլ երկրներից, Ղարաբաղ են այցելել միայն խորհրդարանականներ։ Աակայն այդ այցերը միշտ պաշտոնական էին, իրավասության և ազգի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ։

Պաշտոնական տեղեկություն այն մասին, որ Ստեփանակերտոմ փոխնախարարը հանդիպել է Արցախի իշխանությունների հետ, չկա։ Եվ սա պատահական չէ։ Արցախը այլեւս ինքնորոշված, կամ «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վիճելի տարածք» չէ՝ Ռուսաստանն Արցախը ներկայացնում է որպես անիշխան մոխրագույն գոտի, անզոր և անդեմ բնակչությամբ, առանց բանակի և իրավազորության, որի հետ Մոսկվան կարող է անել այն ամենը, ինչ կցանկանա։

Ռուս փոխնախարարի այցը Ղարաբաղ, որը ռուսական RT պաշտոնական ալիքը բնութագրում է որպես սովորական այց «խաղաղապահների տեղակայման գոտի», տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Արցախում անցկացվեց ռուսերեն լեզուն երկրորդ պաշտոնական լեզու ճանաչելու «օպերացիան»։

Բաքվի որոշ փորձագետների կարծիքով, որոնք համարվում են ոչ պաշտոնական խոսնակներ, Բաքուն կարող է ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում հարց բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին միջազգային ներկայացուցիչներով լրացնելու վերաբերյալ։ Ռուս փորձագետներն էլ ասում են, որ Մոսկվան նույն ձեւաչափում կարող է բարձրացնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

Արդյոք կարգավիճակի հարցը «լծակ է» Մոսկվայի համար, եւ ի՞նչ կձեռնարկի Կրեմլը, եթե Բաքուն ուղիղ պահանջի դուրս բերել խաղաղապահներին, որոնք տեղակայվել են Լավրովի պլանի իրականացման ու հենց Արցախի կարգավիճակը ոչնչացնելու դիմաց։