• Fri. Apr 23rd, 2021

Ելենա Փինջոյանի 14-ամյա որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից

«Նեպոսեդի» թատերական ստուդիայի ղեկավար Ելենա Փինջոյանի որդին Ռուսաստանում մահացել է դժբախտ պատահարի հետևանքով. 14-ամյա դեռահասը, փորձելով սելֆի անել, ընկել է Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանի մասնավոր տան պատուհանից: 

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին: Պատանու տատիկը, նկատելով թոռան բացակայությունը, գնացել է նրան փնտրելու: Նրա խոսքով՝ տղան իր հետ տարել է բջջային հեռախոսն ու բարձրացել աստիճաններով: Երբ կինը բարձրացել է երրորդ հարկ, տեսել է բաց պատուհանը, դեռահասը անգիտակից վիճակում ընկած է եղել գետնին:

Դեպքի փաստով ստուգում է իրականացվում:

Այդ օրը  թատրոնի PR տնօրեն Պետր Շեքսեևը հայտնել էր, որ տղան դարձել է 14 տարեկան, ու ապրիլի 4-ին ընտանիքը նախատեսում էր շարունակել նշել իր ծննդյան օրը: Պատանին  համերգային ստուդիայի հաղորդավարներից մեկն էր, բացի այդ՝ նա նկարահանվում էր ֆիլմերում: