• Fri. Apr 23rd, 2021

Ինչ հարցեր են քննարկելու Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը ապրիլի 7-ին

Կրեմլի լրատվական կենտրոնի փոխանցմամբ, գալիք չորեքշաբթի օրը՝ ապրիլի 7-ին, Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին տեղեկացրել է Կրեմլի լրատվական ծառայությունը։

Նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ ռուս-հայ-ադրբեջանական հայտարարությունների կատարման ընթացքը։ Նաեւ քննարկվելու են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված քայլերը:

Բացի այդ՝ կողմերը կքննարկեն ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշինքի զարգացման հրատապ հարցերը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրման հեռանկարները: