• Fri. Apr 23rd, 2021

Դատախազությունը կանդրադառնա Քոչարյանի գործով որոշմանը դատական ակտին ծանոթանալուց հետո

ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի որոշումը կարող է հիմք հանդիսանալ Ռ.Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով հետապնդումը դադարեցնելու դատական ակտը վերանայելու համար։

Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել քրեական գործով դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանը։

Նա ձեռնպահ մնաց գնահատական տալ 300.1-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին ՍԴ որոշմանը, սակայն նշեց, որ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ մեղադրանքների մասով դատախազությունը հայտնել է իր դիրքորոշումը, համաձայն որի՝ ՍԴ կողմից կայացված որոշումից հետո որոշակի խնդիրներ են առաջացել թե՛ դատախազության կողմից իրենց լիազորություններն իրականացնելու, թե դատարանի կողմից հետագայում տուժողների իրավունքներն ապահովելու տեսանկյունից: