• Thu. Apr 22nd, 2021

Երևանում բախվել են Ford Mustang-ն ու թիվ 72 երթուղին սպասարկող ГАЗель-ը. վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցից դեպի Մուշավան (ժողովրդին հայտնի Շորբուլախ) տանող ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Արմեն Համբարձումյանի վարած Ford Mustang և 66-ամյա Գուրգեն Գրիգորյանի վարած թիվ 72 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես նշվում է, բախման հետևանքով ГАЗель-ը կողաշրջվել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:

ГАЗель-ի վարորդի համար շտապօգնություն են կանչել դեպքի վայր, քանի որ նրա ինքնազգացողությունը վատացել է:

Ford Mustang-ը հայտնաբերվել է բախման վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ վարորդի կողմից առջևի անվահեծը կոտրված վիճակում: ГАЗель-ում էլ ուղևոր է եղել, որը, բարեբախտաբար, չի տուժել: