• Fri. Apr 23rd, 2021

Հայաստանն ու Արցախը պետք է կառուցենք նորովի․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանն ու Արցախը պետք է կառուցենք նորովի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ին Արմավիր կատարած իր այցից տեսանյութի մի հատված է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:

Այցի ժամանակ վարչապետը նշել էր, որ 1992-ից մինչեւ 2020 թվականը «Հայաստան» համահայկական հիմնադրամով հանգանակվել է մոտավորապես 313 մլն դոլար։

«Իսկ պատերազմի ընթացքում հանգանակվել է 220 միլիոն դոլար, այսինքն՝ 28 տարվա ընթացքում հանգանակվածի մոտավորապես 70 տոկոսը։ Եվ հիմա այն ծրագիրը, որ մենք պատրաստվում ենք իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամով Արցախում, ըստ էության լինելու է կամ նույնական, կամ ավելի մեծ ծրագիր, քան Արցախում նախկինում իրականացված բոլոր ծրագրերը միասին վերցրած»,- ասել է վարչապետը։

«Արցախում պետք է իրականացվի 110 միլիարդ դրամի բնակարանաշինական ծրագիր, եւ մենք էսպիսի գործերով պետք է բարձր պահենք մեր նահատակների հիշատակը։ Մենք Հայաստանը պետք է կառուցենք նորովի։ Մենք թույլ չպետք է տանք, որ մեր նահատակների ժառանգները երբեւէ մտածեն, թե նրանց զոհողություններն իզուր են։ Եվ դրա պատասխանը պետք է լինի ազատ, հզոր Հայաստանը՝ ազատ, հզոր ինքնավստահ քաղաքացիներով»,- եզրափակել է նա։