• Fri. Apr 23rd, 2021

Նոր հայ միլիարդատերեր Ֆորբսի ցանկում – Լուսանկար

Byhttp://Mitk.am

Apr 6, 2021

Ֆորբսը հրապարակել է 2021 թվականի միլիարդատերեր նոր ցանկը: Այս ցանկում երկու նոր հայ կա՝ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 1 միլիարդ դոլարով, ռուսական Fix Price ընկերության սեփականատեր Արտյոմ Խաչատրյանը՝ 3.1 միլիարդ դոլարով, Moderna ընկերության ղեկավար Նուբար Աֆեյանը, որի կարողությունը գնահատվել է 1.9 միլիարդ դոլար:

46-ամյա Խաչատրյանը Fix Price ընկերության տնօրենների խորհրդի անդամ է: Ընկերությունն զբաղվում է առևտրով: Լուսանկարում՝ Նուբար Աֆեյանը․

KKW Beauty կոսմետիկ ապրանքների և հայտնի Skims ներքնազգեստների շնորհիվ Քարդաշյան Ուեսթի կարողությունն աճել է մինչև 1 միլիարդ դոլարի՝ նրան դասելով Forbes-ի աշխարհի միլիարդատերերի ցուցակում:

Երբ 2011-ին Forbes-ի էջերում առաջին անգամ գրվեց Քիմ Քարդաշյան Ուեսթի մասին, ընդամենը նշվեց նրա թվիթերյան հետևորդների քանակը՝ 6,6 միլիոն: Այդ թիվը փոքր էր Բարաք Օբամայի հետեւորդների թվից, բայց բարձր՝ Էշթոն Քուշների հետեւորդներից քանակից: Հինգ տարի անց Քարդաշյանը գրավեց Forbes-ի շապիկը՝ շնորհիվ իր բջջային խաղի, որը նրան օգնեց վաստակել 51 միլիոն դոլար: Այժմ նա առաջին անգամ պաշտոնապես միանում է աշխարհի միլիարդատերերի ցուցակին:

Ըստ Forbes-ի՝ Քիմը հոկտեմբերին ուներ 780 միլիոն դոլար, այժմ նրա կարողությունը գնահատվում է 1 միլիարդ դոլար՝ շնորհիվ երկու շահութաբեր բիզնեսների, ինչպես նաև՝ ռեալիթի շոուի, գովազդային գործարքների և ավելի մանր ներդրումների:

Համավարակի ժամանակ էլ Քարդաշյանը գտավ ճիշտ ուղին: Երբ տանը նստելով՝ հաճախորդներն ավելի շատ հետաքրքրվում էին բազմոցի համար հարմարավետ հագուստով, քան երեկոյան զգեստներով, Քիմը շատ արագ սկսեց կենտրոնանալ տնային հագուստ արտադրելու վրա:

Քարդաշյանն ունի նաև երեք սեփականություն Կալաբասաս քաղաքում, Disney-ի, Amazon-ի, Netflix-ի և Adidas-ի բաժնետոմսեր, որոնք նա Սուրբ Ծննդյան տոնի առթիվ նվեր էր ստացել արդեն նախկին ամուսնուց՝ Քանյե Ուեսթից:

Բայց Քարդաշյանն աշխարհի միլիարդատերերի ցուցակում հայտնվեց հենց այն ընկերությունների շնորհիվ, որոնք ինքը բացեց ու զարգացրեց Քարդաշյանին բնորոշ ինքնագովազդի միջոցով: Երբ նա հայտնվեց Forbes-ի շապիկին, «Թվիթեր»-ում գրեց՝ ծաղրելով տարիներ շարունակ ստացած քննադատությունը. «Վատ չէ տաղանդ չունեցող աղջկա համար»: