• Fri. Apr 23rd, 2021

«Սուրմալու» առևտրի կենտրոնում այրվել են 18 տաղավար, 4 պահեստ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր բռնկված խոշոր հրդեհի հետևանքով մոտ 2000 քմ տարածք է այրվել, 18 տաղավար, 4 պահեստ: Դրանցում, ըստ պատասխանատուի, հիմնականում գրենական պիտույք և խաղալիք է եղել:  

«Բոլորին անվճար տարածք ենք տալիս ու պահեստ: Ովքեր ունեն մնացած ապրանք, կտեղափոխեն, մինչև հետագայում հստակեցվի, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու»,-լրագրողների հետ զրույցում ասել է տեղամասի պետ Վարդան Մանուկյանը: