• Thu. Apr 22nd, 2021

Քոչարյանը այլ կին թեկնածու է որոնում. Արփինե Հովհաննիսյանի անտիռեյտինգը ամենաբարձրն է

Byhttp://Mitk.am

Apr 6, 2021

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած մամուլը գրել է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծվող նախընտրական դաշինքի նախընտրական ցուցակի առաջին եռյակում լինելու է ԱԺ նախկին փոխխոսնակ, նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, սակայն, ըստ մեր աղբյուրի, այս պահին Ռոբերտ Քոչարյանը ցուցակի առաջին եռյակում այլ կին թեկնածու է որոնում:

Քոչարյանը ցուցակում ընդգրկվող յուրաքանչյուր թեկնածուի համար սոցիոլոգիական հարցում է պատրաստում, որի նպատակը ինչպես տվյալ թեկնածուի վարկանիշը, այնպես էլ հակավարկանիշը որոշելն է: Ըստ այդ հարցումների՝ ընտրողների ճնշող մեծամասնությունը հայտարարել է, որ ոչ մի պարագայում իրենց ձայնը չեն տա Արփինե Հովհաննիսյանին: Հովհաննիսյանի համար լուրջ լոբբինգ է անում Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանեն»: