• Fri. Apr 23rd, 2021

Քոչարյանը Պուտինի հետ չի հանդիպել և չի ուզում ուրախացնել թշնամիներին

Վլադիմիր Պոզները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը սկսեց հարցով, թե հանդիպե՞լ է Պուտինի հետ, Քոչարյանը պատասխանեց, որ չեն հանդիպել։

«Չեք հանդիպել, և ոչինչ չեք քննարկել»,- ասաց Պոզները, Քոչարյանն ի պատասխան էլի ավելացրեց՝ «Եվ ոչինչ չեք քննարկել»,- Քոչարյանը ժպտաց, և չհամաձայնեց, որ ոչինչ չեն քննարկել, ապա ավելացրեց՝ «Եկեք թողնենք այդ հարցը»:

Հարցին, թե արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահը չի դատապարտում Ռուսաստանին` Ադրբեջանին զենք վաճառելու համար, Քոչարյանը պատասխանել է. «Ռուսաստանը չվաճառեր, ուրիշից կգնեին»:

Ձեր գլխավոր թուլությո՞ւնը. Այդպիսիք չկան, ավելի ճիշտ չեմ ուզում դրանց մասին խոսել, ես թշնամիներ ունեմ, չեմ ուզում նրանց ուրախացնել: