• Thu. Apr 22nd, 2021

Բերման է ենթարկվել 15 կին ցուցարար. ակցիայի մասնակիցները ձվեր էին նետել շենքի դիմաց

Այսօր «ՎԵՏՕ» շարժման անդամները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով Կառավարության հրաժարականը։

Մասնակիցները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան մինչև Կառավարության շենք: Ակցիայի մասնակիցները իրենց հետ ձվեր էին բերել, որոնք նետեցին Կառավարության շենքի դիմաց, ինչից հետո փորձեցին մուտք գործել Կառավարության շենք, սակայն ոստիկանները թույլ չտվեցին վերջիններս առաջ գնալ: Արդյունքում նրանց եւ ցուցարարների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ. ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին։

Ոստիկանությունից փոխանցեցին, որ ոստիկանական բաժին է բերման ենթարկվել 15 քաղաքացի: Մանրամասների մասին կտեղեկացնեն ավելի ուշ: