• Thu. Apr 22nd, 2021

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կինը, որն ակցիայի վայրից բերման էր ենթարկվել, ազատ է արձակվել

ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կինը՝ Համեստ Երիցյանը, այսօր բերման էր ենթարկվել Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ընթացքում:

Մեր տեղեկություններով, գեներալ-լեյտենանտի կինը բերման էր ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, սակայն արդեն ազատ է արձակվել:

Այսօր այսօր «ՎԵՏՕ» շարժման անդամները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով Կառավարության հրաժարականը: Ոստիկանական բաժին է բերման ենթարկվել 15 քաղաքացի: