• Fri. Apr 23rd, 2021

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեծ պահանջարկ և հերթագրումներ կան

Դեղերի եվրոպական գործակալությունը հստակ ֆիքսել է, որ AstraZeneca-ով պատվաստման և մահերի անմիջական պատճառի հետ կապն ապացուցված չէ։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

Պատգամավորն ասաց, որ Ռուսաստանի հետ բանակցություններ են ընթանում՝ պատվաստանյութի որոշակի չափաքանակ ձեռք բերելու ուղղությամբ. «2000 չափաբաժին նվիրատվության ձևով տրվել է ՀՀ-ին, որոնք ներարկվել են ռիսկային խմբերի անձանց, այն բժիշկներին, որոնք զբաղվում են կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ։ Հիմա բանակցություններ են գնում իրենց պատվաստանյութը ձեռք բերելու ուղղությամբ, միաժամանակ միասնական հարթակի հետ կա պայմանավորվածություն, փոխանցվել է նախնական գումար 800 մլն-ի չափ, որպեսզի այնտեղից ևս տրամադրվեն պատվաստանյութեր։ Իրենք տրամադրելու են Pfizer, AstraZeneca և Moderna ֆիրմաների պատվաստանյութեր»,-ասաց Նարեկ Զեյնալյանը։