• Fri. Apr 23rd, 2021

Հայաստանի շրջանների զգալի մասում ապրիլի 10-12-ը սպասվում է անձրև և ամպրոպ

Byhttp://Mitk.am

Apr 7, 2021

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանի ողջ տարածքում ապրիլի 7-9-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հանրապետության տարածքում ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-ի ցերեկը, 11-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ:

Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: