• Fri. Apr 23rd, 2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 9 հորիզոնականով առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։

Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 9 հորիզոնականով  և այժմզբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։

Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, ապա՝ Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան։