• Thu. Apr 22nd, 2021

Հյուսիսատլանտյան դաշինքի «անառակ որդի» Թուրքիայի «վերադարձ» դեռ տեղի չի ունեցել և չեն էլ սպասում

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լյաենի Թուրքիա այցն ու բանակցությունը այդ երկրի քաղաքական ղեկավարության հետ բավականին խորհրդանշական է դիտվում Մոսկվայում հայ-ռուսական բարձր մակարդակի՝ Պուտին-Փաշինյան հանդիպման զուգահեռի համատեքստում: Եվրոպայի ղեկավար կառույցների նախագահները Թուրքիա են այցելել Անկարայի հետ հարաբերության կարգավորման օրակարգով:

Այդ օրակարգը, մեծ հաշվով, բավականին լայն է, քանի որ ներառում է ոչ միայն Եվրոպա կամ Եվրամիություն-Թուրքիա հարաբերության շրջանակ, այլ նաև հարակից մի շարք հարցեր, որոնց թվում է նաև Կովկասը: Մեծ հաշվով, ակնառու է մի բան, որ Թուրքիան վերածվում է մի «ֆունկցիոնալ գործիքի», որով Եվրոպան հարաբերվում է կամ մտադիր է հարաբերվել Ռուսաստանի հետ:

Ավելին, ըստ էության մենք կարող ենք խոսել Հյուսիսատլանտյան դաշինքի մասին, որի «անառակ որդին» է Թուրքիան: Թուրքիայի «վերադարձ» դեռ տեղի չի ունեցել և, թերևս, չեն էլ սպասում: Ավելին, Հյուսիսատլանտյան դաշինքում, թերևս, ավելի ուրախ են, որ «անառակ որդին» դուրս է եկել տանից և «թափառում» է:
Որովհետև նրանք ազատվել են Թուրքիայի համար պատասխանատվությունից, միևնույն ժամանակ, սակայն, Թուրքիան իր հերթին, կամա, թե ակամա, ստանձնել է պատասխանատվություն այն ռեգիոններում, որտեղ Եվրոպան կամ Եվրաատլանտյան դաշինքը մրցակցում էր Ռուսաստանի հետ տարիներ շարունակ: Դրանցից մեկն է, և թերևս առանցքայիններից մեկն էլ, ցավոք սրտի, Կովկասն է, որտեղ այդ մրցակցությունը վերածել են «պրոքսի» տարբերակի, և Թուրքիան դարձել է գործիք Ռուսաստանի դեմ: Ռուսաստանն անզոր է այդ գործիքի դեմ: Այս իրավիճակը Հայաստանում ունի լրջագույն ուսումնասիրության անհրաժեշտություն՝ հասկանալու համար Թուրքիայի նոր դերն ու, ըստ այդմ, կողմնորոշվելու համար, թե ինչ տրանսֆ