• Fri. Apr 23rd, 2021

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է. հայտնի է Պուտինի հետ հանդիպման օրակարգը

Byhttp://Mitk.am

Apr 7, 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է, Ֆեյսբուքի իր էջում հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Մոսկվայում սպասվում է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն: Վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին», – նշել է Գևորգյանը։