• Thu. Apr 22nd, 2021

COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում 72-ամյա պացիենտը պատուհանից ցած է նետվել

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից  մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած:

Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին: Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար: