• Fri. Apr 23rd, 2021

ԱՄՆ-ը դատապարտել է թուրքերի կազմակերպած խնջույքը Կիպրոսի հայկական վանքում

Նիկոսիայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Յուդիթ Գարբըրը դատապարտել է թուրքերի վերահսկողության տակ գտնվող Կիրենիայի հայկական պատմական Մակարավանքում անցկացված միջոցառումը: Այս մասին գրում է ermenihaber-ը:

«ԱՄՆ դեսպանատունը խստորեն դատապարտում է Սուրբ Մակար հայկական վանքի պղծումը: Կրոնական ազատությունը հիմնարար արժեք է, և պաշտամունքի բոլոր վայրերը, որոնք օգտագործվում կամ չեն օգտագործվում, պետք է պաշտպանված լինեն չարաշահումներից, վանդալիզմից ու պղծումից»,- գրել է դեսպանը:

Անցած շաբաթ Կիպրոսի Մակարավանքի բակում թուրք երիտասարդներն առանց թույլտվության խնջույք էին կազմակերպել: