• Fri. Apr 23rd, 2021

ԱՄՆ-ն պատրաստ է պատասխանել Ռուսաստանին վերագրվող «թշնամական» գործողություններին

Byhttp://Mitk.am

Apr 8, 2021 ,

Սպիտակ տունն ավարտել է Ռուսաստանին վերագրվող «թշնամական» գործողությունների, մասնավորապես՝ կիբերհարձակումների և ընտրությունների միջամտության վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունը և այժմ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է նոր պատժամիջոցների հաստատման ու ռուս դիվանագետների արտաքսման հարցերը: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:

Գործակալության նյութում նշվում է, որ արտաքսումը վերաբերում է Ռուսաստանի «հետախուզության աշխատակիցներին», որոնք ԱՄՆ-ում գործում են որպես դիվանագետներ: Ուսումնասիրվում է նաև պատժամիջոցների կիրառումը Կրեմլին մոտ կանգնած անձանց և գործակալությունների նկատմամբ, որոնք, ենթադրաբար, ներգրավված են միջամտությանն ԱՄՆ ընտրություններին:

Կրեմլը բազմիցս հայտարարել է, որ կապ չունի կիբերհարձակումների հետ, հերքել է նաև Ռուսաստանի միջամտությունն ԱՄՆ ընտրություններին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Վաշինգտոնի քայլը բնութագրել է որպես «կույր ռուսաֆոբիայի դրսևորում»: ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովին կանչել են Մոսկվա՝ խորհրդակցության: Նրա վերադարձի ժամկետը դեռ անհայտ է: