• Fri. Apr 23rd, 2021

ԲՀԿ-ականները իրարից են հարցնում՝ ցուցակում ով որ տեղում է լինելու

Byhttp://Mitk.am

Apr 8, 2021

«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված բացարձակ անորոշություն է:

Կուսակցության խմբակցության անդամները որևէ տեղեկություն չունեն, թե ինչ սկզբունքով է կազմավորվելու համամասնական ցուցակը, և ով որ տեղում է լինելու: Կուսակցության պատգամավորները մեկը մյուսին են հարցնում, թե արդյոք նորություն չունեն ցուցակի հետ կապված, բայց բոլորի մոտ նույն անտեղյակ վիճակն է:

Ինչպես միշտ, կուսակցության ցուցակը միանձնյա կազմելու է Ծառուկյանը և վերջում իրազեկելու է մյուսներին: Մինչդեռ կուսակցությունների մասին օրենքի առաջարկվող փոփոխություններով կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեսուն համարը պետք է հաստատվեր համագումարի կողմից: Այդ փոփոխությունները այդպես էլ չեն ընդունվել»: