Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երկու կանայք առնվազն 800 միլիոն ռուբլի արժողությամբ անշարժ գույք ունեն, որի մեծ մասը հայտարարագրված չէ և չի համապատասխանում ընտանիքի պաշտոնական եկամուտին: Ռուսաստանում բազմակնությունը պաշտոնապես արգելված է, բայց Չեչնիայում այս կանոնը չի պահպանվում: Նման պնդումներ կան «Պրոեկտ» պարբերականի հետաքննության մեջ:
Ըստ «Ռոսռեեստրի» տվյալների, Խազուևան պալատ ունի Գրոզնի էլիտար շրջանում: Դա ամենամեծ շենք է շրջանում՝ Գրոզնիի ամենաազդեցիկ բնակիչների համար: 9 հազար քմ տարածքում է գտնվում քաղաքի միակ բացօթյա ջրավազանը: Մոտակայքում տաճարային մզկիթ է կառուցվել, որն անվանվել է Խազուևայի հոր պատվին: Մահվանից առաջ նա զբաղեցնում էր «Ռոստեխնադզորի» կովկասյան տնօրինության ղեկավարի տեղակալի պոշտոնը: