• Thu. Apr 22nd, 2021

Հանդիպումը եղել է դռնփակ, և իմաստ չուներ նախօրոք նախապատրաստել վարչապետին ուղղված հարցեր

Դեռևս երեկվանից համացանցում հայտնվել են կեղծ լուրեր այն մասին, որ վարչապետ Փաշինյանը Մոսկվայում հայ համայնքի անվան տակ հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով, որ, այնինչ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նշված հանդիպման տեսագրությունն է հրապարակել և նշել, որ հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ:

Կեղծ լուրեր են տարածվել նաև այն մասին, որ ասոցիացիայի բոլոր անդամներին նախապես հարցեր են բաժանված եղել։

Ըստ Չախոյանի՝ վարչապետի և «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հանդիպումը եղել է դռնփակ, և անտրամաբանական էր ու իմաստ չուներ անգամ դռնփակ հանդիպմանը նախօրոք նախապատրաստել վարչապետին տրվող հարցերը։

«Վարչապետ Փաշինյանի և «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, ինչից հետո վարչապետը զրուցել և լուսանկարվել է նաև հյուրանոցի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների հետ»,- գրել է Չախոյանը: